Ռուսաստանի Դաշնության 85 շրջաններում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակով 28145 նոր դեպք: Սա նոր ռեկորդ է համավարակի սկզբից ի վեր: Այս մասին տեղեկացնում են ՌԴ օպերատիվ շտաբից՝ փոխանցում է РИА Новости-ն:
21.3 պացիենտների մոտ ախտանշաններ ի հայտ չեն եկել:
Վերջին հինգ օրերի ընթացքում այս ցուցանիշը չէր գերազանցել 27 հազարը: Նախորդ առավելագույն ցուցանիշը եղել է նոյեմբերի 27-ին՝ 27543:
Մահացել է ևս 554 հիվանդ: Ընդհանուր առմամբ՝ ՌԴ-ում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը կազմում է ավելի քան 41 հազար: