Այսօր Ալբանիայի նախագահությամբ մեկնարկում է ԵԱՀԿ անդամ 57 երկրի արտգործնախարարների խորհրդի երկօրյա հանդիպումը: Նիստը նախատեսվում էր անցկացնել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, սակայն COVID-19-ի համավարակի պատճառով այն կազմակերպվում է առցանց:
Դեկտեմբերի 3-ին և 4-ին նախարարները կքննարկեն ԵԱՀԿ տարածքում անվտանգության հարցեր, այդ թվում նաև՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանը ևս կմասնակցի նիստին: Ըստ պետքարտուղարության հայտարարության` Բիգանը մի շարք հարցերի հետ ուշադրություն կհրավիրի նաև Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: