ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Տուլա Իրյոլան ԵԱՀԿ ԱԳ նախարարների 27-րդ նիստի ընթացքում անդրադարձել է Արցախի պատերազմին:
«ԵԱՀԿ գործունեության տարածքում տեղի ունեցած կործանարար հակամարտություններից էր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը: Այն ծանր հետևանքներ ունեցավ քաղաքացիական բնակչության համար: Հրադադարի պայմանագիրը սկսել է գործել, սակայն պետք է ջանքեր գործադրել երկարատև խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մենք ամբողջությամբ սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչին՝ իրենց դիվանագիտական ջանքերում: Բանակցությունները կարող են շարունակվել նույնիսկ առցանց ռեժիմով, եթե լինի դրա կամքը»,- նշել է Իրյոլան: