ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 3-4-ը (ժ. 14.00-18.00-ը) կանցկացվի «Ռուսաց լեզուն և գրականությունը թվայնացման դարաշրջանում. նոր մոտեցումներ, մեթոդներ և դիդակտիկ գործիքներ Հայաստանի մանկավարժների համար» միջազգային կրթական առցանց համաժողովը։
Կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցներում, միջին մասնագիտական և արհեստագործական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում ռուսաց լեզու և գրականություն դասավանդող մասնագետները։ Համաժողովը նախատեսված է նաև ռուսերենով հետաքրքրվող հանրային լայն շրջանակների համար։