Դեկտեմբերի 2-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինիայի մարդու իրավունքների պաշտպան Ռենատե Վեբերի հետ։
Դեսպան Մինասյանը ներկայացրել է 2020 թ. աշնանն Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում իրականացված մարդու իրավունքների խախտումները և Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները՝ փոխանցելով Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակների զեկույցները։
Դեսպան Մինասյանը մասնավորապես ընդգծել է Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի անխտիր ռմբակոծումները և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, որոնք հանգեցրել են զոհերի նաև քաղաքացիական անձանց շրջանակում, հայ զինվորների և գերեվարված անձանց, այդ թվում՝ մահացածների հանդեպ ադրբեջանական բանակի ներկայացուցիչների անմարդկային վերաբերմունքը, հայկական պատմամշակութային և կրոնական կոթողների հանդեպ իրականացված վայրագությունները, Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչների ներգրավման հանգամանքը։
ՀՀ դեսպանը Ռումինիայի մարդու իրավունքների պաշտպանին խնդրել է զրույցի ընթացքում քննարկված խնդիրները, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձի հարցը պահել իր ուշադրության կետրոնում։ Ռենատե Վեբերը, քննադատելով մարդու իրավունքների խախտումների դեպքերը, խոստացել է ուշադրություն դարձնել արծարծված խնդիրներին հետագա գործունեության ընթացքում։