ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդես է եկել բոլորի համար անսովոր ելույթով՝ տեղեկացնում է Ermenihaber-ը:
Պոմպեոն հայտարարել է, որ Թուրքիան գործում է ՆԱՏՕ-ի սկզբունքներին և գործունեությանը հակառակ՝ այդպիսով պառակտելով դաշինքի միասնությունը: Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարը մատնանշել է Թուրքիայի սադրանքներն Արևելյան Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում ու Լեռնային Ղարաբաղում: