ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ հատուկ ուժերի բժշկական ստորաբաժանումը Ստեփանակերտում սկսել է ընդունել Արցախից առաջին հիվանդներին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը: Նշվում է, որ բնակիչները հիմնականում դիմել են սրտանոթային ու էնդոկրին հիվանդությունների սրման համար: Այդ ամենից զատ՝ բժիկներին դիմել են նաև ատամնաբուժական օգնություն ստանալու համար:
Նշվում է, որ բժշկական ստորաբաժանման կազմում կան ավելի քան 100 ռազմական բժիշկ մասնագետներ, ներառյալ նաև վիրաբույժները, անեսթեզիոլոգներ, թերապևտներ ու համաճարակաբաններ: Յուրաքանչյուր ջոկատ ներառում է լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունք, որը կարող է օրական իրականացնել 80 ռենտգենային, ֆտորոգրաֆիկ և ուլտրաձայնային հետազոտություն: Կա նաև սենյակ, որտեղ վիրաբուժական օգնություն ցուցաբերելու հնարավորություն կա՝ օրական շուրջ 40 անձի համար, ինչպես նաև կա վերակենդանացման ախտորոշիչ մոդուլ՝ վերակենդանացման բաժանմունքով: