Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր հանդիպել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ, UNIDO) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանին։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը և շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության ղեկավար Ռ. Գրիգորյանը։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
«ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունն իր համագործակցությունը ՀՀ Կառավարության, մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի և բնապահպանության նախարարությունների հետ սկսել է գրասենյակի հիմնումից շատ ավելի վաղ՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ վտանգավոր թափոնների կայուն կառավարման և առավել մաքուր արտադրությունների խթանման։
Հանդիպմանը քննարկվել են գրասենյակի և Շրջակա միջավայրի նախարարության համատեղ ծրագրերը։ Տիկին Սիմոնյանն իր գոհունակությունն է հայտնել համատեղ ծրագրերի ընթացքից և առկա արդյունքներից:
Հայաստանը սահմանել է էներգիայի ընդհանուր սպառման մեջ արևային էներգիայի մասնաբաժինը մեծացնելու հավակնոտ նպատակ, մինչև 2025 թվականը հասնելուբնակչության կողմից սպառվող էներգիայի 26 տոկոսը վերականգնվող աղբյուրներից արտադրմանը։ ԵՓԾ շրջանակներում ՄԱԱԶԿ ձգտելու է աջակցել Հայաստանին արդյունաբերության մեջ էներգաարդյունավետություն գործելակարգերի և վերականգնվող էներգիայի օգտագործմանը, հատկապես ՓՄՁ-ների կողմից, դրանց մրցունակությունը խթանելու և օրգանական հանածո վառելիքից կախվածությունը կրճատելու համար, քանի որ ջերմոցային գազերի արտանետումների ամենամեծ աղբյուներից մեկը արդյունաբերությունն է։ Կարողությունների հզորացման միջոցառումները ճանապարհ են բացելու «ավելի կանաչ» գործելակարգերի առաջընթացի և հմտությունների զարգացման համար՝ ապագայում դեպի շրջանաձև տնտեսության անցնելու նպատակով։
Նախարար Ռոմանոս Պետրոսյանը ընդգծեց, որ հետպատերազմական այս փուլում միջազգային գործըներների և դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության մեջ առավել կարևորում է հանգամանքը, որ բոլոր քայլերը համապատասխանեն հետպատերազմական իրականությանը և իրենց արդյունքներով միտված լինեն Հայաստանում հետպատերազմյան իրավիճակի մեղմմանը:
Նախարարն իր պատրաստակամությունն ու վճռականությունն հայտնեց օր առաջ ձեռնամուխ լինելու նախկինում նախանշված և արդեն ընթացիկ ծրագրերի իրականացմանը, օր առաջ ավելի լավ շրջակա միջավայր ունենալուն»,- ասված է նախարարության հայտարարությունում։