Երևանի Հանրապետության հրապարակում այս տարի ամանորյա տոնածառ չի տեղադրվի:
1lurer.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Կարապետյանը հայտնել է նաև, որ Երևանի քաղաքային իշխանությունը որոշում է կայացրել նաև, որ մայրաքաղաքում ամանորյա զարդարանք չի լինելու:
Երևանի վարչական շրջաններում ևս տոնական միջոցառումներ չեն անցկացվի: