ՀԱՊԿ անդամ երկրները մտադիր են շարունակել արագ արձագանքման հավաքական ուժերի զինումը ժամանակակից զենքերով՝ ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ասվում է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի հռչակագրում:
«ՀԱՊԿ անդամ երկրները մտադիր են շարունակել արագ արձագանքման հավաքական ուժերի զինումը ժամանակակից զենքերով, ռազմական և հատուկ տեխնիկայով՝ նրանց մարտական բարձր պատրաստվածությունն ապահովելու, նոր մարտահրավերներին և սպառնալիքներին արդյունավետորեն դիմակայելու համար»,- ասվում է փաստաթղթում: