Արագածոտնի մարզի Մաստարա համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են մանկապարտեզի արտաքին բարեկարգման աշխատանքներ:
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ նախատեսվում է բարեկարգել մանկապարտեզի 993.6 քմ մակերեսով տարածքը։ Ծրագրի համաձայն՝ կկառուցվի խաղահրապարակ, կանաչապատ գոտի, ճանապարհ:
Շահառուները համայնքի 2765 բնակիչներն են:
Ծրագրի արժեքը շուրջ 19, 6 մլն դրամ է, որից Կառավարության համաֆինանսավորումը՝ 10,8 մլն դրամ, համայնքի ներդրումը՝ 8,8 մլն դրամ։