Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր տեղի ունեցավ արդեն տուրի կենտրոնական «Արարատ-Արմենիա» - «Արարատ» դիմակայությունը։
Առաջին խաղակեսում կողմերը աչքի ընկնել չկարողացան։ Նույն տրամաբանությամբ խաղը շարունակվեց նաև երկրորդ կեսում:
Դավիդ Կամպանիայի ու Վարդան Բիչախչյանի սաները խաղադաշտը լքեցին զրոների պայմաններում: Երկու թիմերն էլ իրենց ակտիվում ունեն 15 միավոր ու բաժանում են երկրորդ և երրորդ հորիզոնականները: