Իտալիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Կալուսկո դ՛Ադդայի համայնքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։
«Շնորհակալություն, Կալուսկո դ՛Ադդա, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքները պաշտպանելու համար»,- ասված է դեսպանության Ֆեյսբուքի գրառման մեջ: