ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը ողջունում է ռուսերենի կիրառումն այլ երկրներում, սակայն լեզվին պետական կարգավիճակ տրամադրելու հարցը յուրաքանչյուր երկրի ներքին գործն է:
«Լեռնային Ղարաբաղում ռուսերենին պետական կարգավիճակ շնորհելու հարցը բանակցության առարկա չէ»,- ասել է Պեսկովը, որի խոսքերը մեջբերում է infoteka24.ru-ն: