Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը անպատասխանատու է համարել Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուի պահանջը՝ ռուս զինվորականներին Մերձդնեստրից դուրս բերելու մասին՝ գրում է INTERFAX-ը:
«Դժվար է դատել, թե հատկապես ինչ նկատի ուներ տիկին Սանդուն, երբ հայտարարեց ռուս խաղաղապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին, բայց փաստ է, որ դա դժվար թե օգնի կարգավորմանը, և մենք դժվար թե կարողանանք ընդունել այդպիսի անպատասխանատու պահանջը»,- ասել է նախարարը Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Ըստ Լավրովի՝ Մոսկվան Սանդուի հայտարարություններն ընդունում է ինչպես հանրապետության արտաքին հարաբերությունների զարգացման մեջ եվրոպական ուղղվածության առաջնահերթություն, այնպես էլ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու ցանկություն:
«Ռուս խաղաղապահները, ինչպես Մոլդովայի և Ուկրաինայի խաղաղապահները, գտնվում են հակամարտության գոտում՝ համաձայն ԵԱՀԿ կողմից հաստատված 5 + 2 խմբի գործող որոշումների, և դրանք առաջին հերթին լուծում են այս տարածաշրջանում կայունության պահպանման խնդիրը, ինչը սկզբունքորեն կարևոր է, որպեսզի նոր արյունալի հակամարտություն չբռնկվի այնտեղ»,- զգուշացրել է Ռուսաստանի արտգործնախարարը: