Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Բարեկամներ, ես ուզում եմ ասել, որ իմ բոլորիդ հայտնի կարմիր բաճկոնը, որով ես 2017 թ. փետրվարի 7-ին նախագահ Ալիևի անձնական ինքնաթիռով թռչում էի Մինսկից Բաքու, վաճառվել է 2700 ԱՄՆ դոլարով: Այս ամբողջ ընթացքում բաճկոնը պահվում էր վակուումային տոպրակի մեջ, այն ժամանակից ի վեր այն երբեք չի լվացվել և պահում է այն աթոռի հոտը, որին նստած էր Ադրբեջանի ղեկավարը, նրա ընտանիքի անդամները և ալիևյան ռեժիմի կառավարության մյուս խաբեբաները:
Բաճկոնի վաճառքից ստացած գումարը կուղղվի վիրավոր հայ զինվորներին օգնելու համար, և բառացիորեն վաղը մենք այդ գումարը բաժանելու ենք Երևանի հիվանդանոցներում շուրջ 15-20 տղայի: Սա այն նվազագույնն է, ինչ ես կարող եմ անել:
Վաղը երեկոյան կամ վաղը առավոտյան մենք կնկարենք տեսանյութ, որում կպատմենք այն մասին, թե ինչ ենք անում այս օրերին: Կարծում եմ՝ այն կթողարկվի Վադիմ Արությունովի «Անտիտոպոր» ալիքով, նա նույնպես այստեղ է ինձ հետ՝ Երևանում: