2020 թ. նոյեմբերի 30-ին Իսպանիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։
«Ի գիտություն. ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը տեղեկացրել է ԵՄ անդամ երկրներից 25-ը (չհաշված արդեն ԵՄ անդամ չհանդիսացող Միացյալ Թագավորությունը)՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Սլովակիան, Չեխիան, Կիպրոսը, Գերմանիան, Իռլանդիան, Խորվաթիան, Շվեդիան, Սլովենիան, Նիդերլանդները, Ֆրանսիան, Ավստրիան, Բելգիան, Հունաստանը և Իսպանիան:
Համաձայնագիրը վավերացնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտել է նաև Իտալիան, սակայն այդ մասին դեռևս պաշտոնապես չի հայտնել Քարտուղարությանը։ Պորտուգալիայի օրենսդիր մարմինն ընդունել է ՀԸԳՀ հաստատելու մասին նախարարների խորհրդի նախագահության (կառավարության) կողմից ներկայացված բանաձևը, որը, սակայն, դեռևս պետք է վավերացվի երկրի նախագահի կողմից»,- ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։