Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը և նրա ամուսին արքայազն Ֆիլիպը COVID-19 համաճարակի պայմաններում Սուրբ ծնունդը կանցկացնեն Վինձորի ամրոցում՝ առանց հարազատներին հրավիրելու՝ երեքշաբթի հաղորդում է Daily Mail-ը:
Սովորաբար, 94-ամյա թագուհին և նրա 99-ամյա ամուսինը արձակուրդն անցկացնում են մերձավոր ազգականների հետ Սանդրինգեմյան պալատում: Բայց այս տարի նրանք հրաժարվել են մասնակցել տոնախմբությանը և ծրագրում են մնալ Վինձորի ամրոցում, որտեղ հոկտեմբերից մեկուսացած կյանք են վարում: Եվրոպական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սա առաջին նման դեպքն է 1980-ականներից ի վեր:
Մեծ Բրիտանիան որոշում է կայացրել դեկտեմբերի 23-27-ը հինգ օրով մեղմացնել կորոնավիրուսի պատճառով սահմանափակումները և թույլ տալ հավաքվել միասին չապրող երեք ընտանիքի: