Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստությունը տարվա կարևորագույն հանդիպումներին:
Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները միացել են թիմին՝ բացառությամբ դարպասապահ Լուան Բարբոսայի, որը Հայաստան կժամանի վաղը։ Թեթևակի վնասվածք ունի Կելսոնը, որն առայժմ լրիվ ուժով չի մասնակցում մարզումներին: Բուլղարիայի դեմ առաջին հանդիպումը որակազրկման պատճառով բաց է թողնելու մեկ այլ բրազիլացի ֆուտբոլիստ՝ Էնրիկեն:
Հիշեցնենք, որ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կշարունակի պատրաստվել ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2022 որակավորման փլեյ-օֆֆ փուլի Բուլղարիայի դեմ կարևորագույն խաղերին մինչև դեկտեմբերի 4-ը, իսկ արդեն դեկտեմբերի 5-ին կմեկնի մրցավայր։
ՀՖՖ TV-ին ներկա է եղել հավաքականի մարզմանը, զրուցել գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի, թիմի նորեկներ Վլադիմիր Սանոսյանի և Արթուր Մելքոնյանի հետ: