Այսօր մի շարք ԶԼՄ-ներ տեղեկություններ էին հրապարակել, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը լքել է Հայաստանը և գտնվում է Վիեննայում: Ըստ լրատվամիջոցների՝ նախկին նախարարը հակասություններ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Մեզ հաջողվեց կապ հաստատել Դավիթ Տոնոյանի հետ, որը հերքեց ստահոդ լուրերը և ընդգծեց՝ գտնվում է Հայաստանում և մտադիր չէ տեղափոխվել արտերկիր: