Գյումրու համեստ մի անկյունում այսօր պարապում են Հայաստանի հեռակառավարվող թռչող ու հետախուզական սարքեր արտադրող գուցե ամենախոշոր ընկերությունների վաղվա աշխատակիցները։ Համենայդեպս, ավիամոդելավորման խմբակի հիմնադիրները և կամավորները այդ համոզմունքով են ամեն անգամ գալիս պարապմունքի, հավաքում աշակերտներ, նրանց բացատրում՝ ինչպես է նախագծվում ու ստեղծվում թռչող սարքը, ինչպես, օրինակ՝ պատերազմի ժամանակ լայն կիրառություն ունեցող անօդաչուները։
Ամեն ինչ սկսվեց Ապրիլյան պատերազմից հետո, երբ Խաչատուր Թադևոսյանն էլ մի քանի մասնագետի հետ որոշեց ԱԹՍ նախագծել։ Երկար աշխատեցին, բայց շուկա դուրս գալ, այդպես էլ հնարավոր չեղավ։
Կարճ ասած հասկացան՝ դիմացը պատ է, և այդ ամուր պատը ջարդել հնարավոր է միայն մասնագիտական կրթության շնորհիվ։ Անմիջապես փոխեցին ուղղությունը, բացեցին խմբակ, հավաքեցին կամավորներ ու սկսեցին ուսուցանել ինչպես նախագծել ու պատրաստել թռչող սարքեր։ Այժմ երկու կրթակարգ է գործում։
Խաչատուր Թադևոսյան (Գյումրու ավիամոդելային խմբակի տնօրեն) - Երկու կրթակարգ, մեկը մինչև 12 տարեկանների համար, իրենք պետք է կարողանան ռադիոկառավարող մոդել կարողանան վարել, իսկ 12+ տարիքայինի համար կա 3 տարի կուրս, որի ընթացքւոմ առաջինը ներառյալ, ռադիոկառավարման մոդել նխագխել եւ ավտոմատ կառավարան համակարգ տեղադրել, որը կարող է առանց միջամտության թռչել:
Խմբակն արդեն հաջողություններ ունի։ 10-ամյա Լյովան գերազանցիկներից է, նրանով պարծենում են մարզիչները, որովհետև Լյովայի ստեղծած մոդելն այսօր մի ուրիշ խմբակ պահանջել է, տարել են ուսումնասիրելու։
Ապագա ավիամոդելավորողը մինչև խմբակ հաճախելը տանն էլ ստվարաթղթից մոդելներ էր պատրաստում։ Այստեղ հստակ կողմնորոշվեց, բուհ կընդունվի կսովորի ու կդառնա ավիամոդելավորող, իսկ առայժմ իր գլուխգործոցն է ցույց տալիս ու բացատրում հնարավորությունները։
Կարևոր է սերնդի մոտ նախադրյալներ ստեղծելը, որովհետեւ ապագան այս մասնագետներինն է, ասում է Տարոն Ասատրյանը, որը խմբակի սաներին ուսուցանող կամավորներից է։ Բացատրում է՝ ավիաշինությունը տարբեր գիտելիքներ ու հմտություններ է պահանջում։
Տարոն Ասատրյան (Տնտեսագետ) - Բազմազան են ինժեներություն, էլեկտրոնիկաներով, քիմիայից գիտելիքներ, ֆիզիկա, աշխարհագրություն, կա այստեղ, ինքնաթիռ օդի տատանում, ճնշում։ Մասնագետներն ավագ ընկերներ են, ովքեր զբաղվել են, գալիս են սեմինարի նման:
Ուսուցանող բոլոր կամավորներին այստեղ մի բան է միավորում՝ վաղվա ուժեղ Հայաստանի տեսլականը։ Եվ չնայած դժվարություններին՝ վստահ են, որ հանգանակությունների սուղ միջոցներով ավելի ճիշտ է հումք ձեռք բերել, քան թեկուզ գազով ջեռուցման խնդիր լուծելը։ Ինժեներական միտքը շատ արագ է զարգանում և պետք է միջոցներն ու ժամանակը խնայել, ասում են։
Տարոն Ասատրյան - Վերջին պատերազմը ապացուցեց, որ այն չէ, ինչ 100 տարի առաջ տեպնիկայի պատերազմն էր, ինչ հեռակար ունի նմանատիպ խնդրներից են նման պրոյեկտներ, երեխաները լուրջ ինժեներներ, ավիոկանստրուկտորներ և օգնել զենք արտադրողների մասով, սեփական արտադրություն, որ կարողանանք պարծենալ:
Գյումրեցիների հաջողություններից ոգևորված պլաններում այդպիսի խմբակներ ստեղծելու մտորումներ կան մայրաքաղաքում և այլ մարզերում։ Նպատակն է ավիամոդելավորումն ու հրթիռաշինությունը դարձնել ամենապահանջված ու նորաձև մասնագիտությունը Հայաստանում։