Օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մերձակա տարածքում, ինչպես նաև Ստեփանակերտում նախատեսվում է ականների, չպայթած ռումբերի ու տարբեր զինատեսակների վնասազերծում՝ տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել:
Ցանկացած զենք-զինամթերք հայտնաբերելիս անհապաղ զանգահարեք ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն: