Հայրենիքի համար ամենաթանկը՝ կյանքը զոհած Վրեժ Պողոսյանի ընտանիքին է այցելել վարչապետի տիկինը: Ավագ որդու մահվան լուրը մայրը նոյեմբերի 2-ին է լսել: Վրեժ Պողոսյանը հոկտեմբերի 26-ին էր Արցախ մեկնել՝ եղել Մարտունիում, Շուշիում, Մարտակերտում: Ընտանիքի վիշտը կիսելու և իրենց զորակցությունը հայտնելու համար վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու Աժ փոխխոսնակ Լենա Նազարյանը այցելել էին Պողոսյաններին:
Ընտանիքի երեք որդին 2016-ին էին Հայաստան եկել՝ մասնակցելու Ապրիլյան քառօրյային: Այս պատերազմում որդիներից ավագը՝ Վրեժը, որոշեց միայնակ գնալ Արցախ, մյուս եղբայրները տանը մնան, որ ծնողներն անհանգիստ չլինեն:
Վրեժը Կարատե-դո մարզաձևի Հայաստանի չեմպիոն էր, հաջողությունների էր հասել նաև Ռուսաստանում: Ազգային ավանդական Կարատե-դո ֆեդերացիայի անդամ էր, ուներ մրցավարական կարգ: Ծնողները 28-ամյա Վրեժի մահվան լուրին չեն հավատում: Մեկ տարի էր՝ ընտանիք էր ստեղծել, առաջնեկը՝ Մաքսը, ծնվել է Վրեժի մահվան օրը: Մայրը գիտակցում է՝ տղան անմահացավ, որ հայրենիքը հարատև ապրի: Ասում է՝ պետք է առաջ նայել, արցունքի միջից սովորել ժպտալ: