«Մենք տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և նաև մյուս հանձնաժողովների «Իմ քայլ»-ական պատգամավորներով, ովքեր տնտեսության հարցերով զբաղված են՝ քննարկել ու որոշել ենք ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ»,- հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ հանձնաժողովի այսօրվա նիստում:
Աշխատանքային խումբը կզբաղվի օպերատիվ լուծում պահանջող խնդիրներով, որ ունենում են գործարարները: Օրինակ, դրանք կարող են կապված լինել շինթույլտվությունների, տարբեր պետական մարմինների աշխատանքի ու այլ հարցերի հետ կապված խնդիրներ: Աշխատանքային խումբը, Թունյանի խոսքով փորձելու են մաքսիմալ արագ կազմակերպել ու հնարավորություններ ապահովել, որպեսզի մարդիկ իրենց հարցերի պատասխանները շատ արագ ստանան: Նշեց, որ ընդդիմադիր գործընկերները նույնպես եթե ցանկություն ունենան՝ կներգրավվեն այդ գործընթացում:
«Աշխատանքային խումբ ստեղծելու որոշման նախագիծը և աշխատակարգն առաջիկա նիստերից մեկում կամ հանձնաժողովի արտահերթ նիստում կհաստատենք»,- ասաց Թունյանը: