Այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալի թափուր պաշտոնի համար առաջադրվել և քվեարկությամբ միաձայն ընտրվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:
Հիշեցնենք, որ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին փոխնախագահ, ներկայումս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը պատգամավորական մանդատը վայր էր դրել սեպտեմբերի 17-ին: