Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի փակ հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Այս մասին հայտնում է 1lurer.am-ի թղթակիցն Ազգային ժողովից:
Նախարարը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Նա խոստացավ ասուլիս հրավիրել և պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք հետաքրքրում են հանրությանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը տեղեկացրեց, որ նորանշանակ նախարարին հրավիրել էին ծանոթանալու, հասկանալու՝ ինչ մոտեցումներ ունի: