Այսօր տեղի է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը:
«Քիչ առաջ ընդունել եմ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին:
Քննարկման առանցքում անհայտ կորած և գերության մեջ հայտնված մեր զինծառայողների ճակատագրերի թեման էր: Խոսել ենք օրակարգային և հանրային մտահոգության տիրույթում գտնվող այլ հարցերի մասին ևս»,- տեղեկացրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: