Սյունիքի մարզպետարանը հանդես է եկել պարզաբանմամբ.
«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ
Քանի որ այս օրերին անընդհատ նույնաբովանդակ հարցերով դիմում եք Սյունիքի մարզպետարան, հարկ ենք համարում տարածված տարբեր տեղեկությունների վերաբերյալ տալ հետևյալ պարզաբանումները․
Այս պահի դրությամբ Սյունիքի մարզի ճանապարհները, Կապան-Գորիս մայրուղին անվտանգ են,
մարզի սահմանները վերահսկելի են ու անվտանգ,
մարզում որևէ տեղ սահմանազատման աշխատանք չի կատարվում,
Սյունիքի մարզից որևէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում,
Կապանի օդանավակայանը գտնվում է և կմնա Կապան համայնքի տարածքում»,- հայտնում է մարզպետարանը։