Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր մի խումբ ցուցարարներ կրկին անհնազանդության ակցիաներ են իրականացրել:
Ակցիայի մասնակիցները փակել են Մաշտոցի պողոտան, որից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել ճանապարհը փակած ակտիվիստների մի մասին:
Վերջին տվյալով՝ մոտ երեք տասնյակ ցուցարար է բերման ենթարկվել, որից հետո ճանապարհը բացվել է:
Այնուհետև ցուցարարները երթով շարժվել են դեպի կառավարության շենք: