ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին անձրև է տեղում։ Սևանի կղզուց դեպի Ծովագյուղ տեղ-տեղ մերկասառույց է։
Թալինի, Մարալիկի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: