Կրեմլը չի մեկնաբանում Լեռնային Ղարաբաղում նոր միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, սակայն, տրանսպորտային խնդիրները Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների օրակարգում են: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Այս թեման ես հատուկ կթողնեմ առանց մեկնաբանության»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ առաջարկում է Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան հատվածին կապող միջանցք ստեղծել: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը «դրական են արձագանքել գաղափարին»: