Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 3759 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է Stopcov.ge պաշտոնական կայքը:
Ընդհանուր առմամբ՝ հարևան երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 139343-ի: Հիվանդությունից բուժվել է 117560 պացիենտ:
Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 1303 մարդ, իսկ վերջին 24 ժամում՝ 36 հիվանդ:
Worldometers կայքի տվյալների համաձայն՝ աշխարհում վարակվածների թվով Վրաստանը զբաղեցնում է 50-րդ տեղը, իսկ Հայաստանը՝ 53-րդ: