Նոյեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց և իր հայրական օրհնությունը բաշխեց Դադիվանքում դժվարին այս օրերին իրենց հոգևոր ծառայությունը բերող Մայր Աթոռի միաբաններին։ Այս մասին տեղեկանում ենք Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:
Նորին Սրբությունն իր գնահատանքը փոխանցեց եկեղեցականներին՝ կարևորելով նրանց նվիրյալ հանձնառությունը։
Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ անդրադարձավ ռուս խաղաղապահների առաքելությանը, որի շնորհիվ ապահովվել են վանքի անվտանգությունը և բնականոն գործունեությունը։