Երևանի քաղաքապետարանի 2020 թ. ծրագրով Աջափնյակում շարունակվում է բազմաբնակարան շենքերի վերելակների փոխարինման գործընթացը: Այս մասին տեղեկանում ենք Աջափնյակ վարչական շրջանի Ֆեյսբուքի էջից:
Վարչական շրջանում ընթացիկ տարվա ծրագրով նախատեսված 36 նոր վերելակից 8-ի տեղադրման աշխատանքներն ավարտված են, ընթացքի մեջ են 3-ի փոխարինման աշխատանքները։ Նոր վերելակներ են տեղադրվել հետևյալ հասցեներում՝
Լենինգրադյան 52 շենք, 1-ին մուտք
Շինարարների 10/1 շենք, 1-ին և 2-րդ մուտք
Շինարարների 15/1 շենք, 1-ին և 2-դ մուտք
Արզումանյան 32 շենք
16 թաղամաս 44 շենք
Շիրազի 40 շենք
Ընթացքի մեջ`
Լենինգրադյան 52 շենք, 2-րդ մուտք
Շինարարների 15/2 շենք, 1-ին մուտք
Մազմանյան 4 շենք
Տեղեկացնենք, որ 2019 թ․ Աջափնյակում փոխարինվել էր 2 վերելակ։