Անհետ կորած, գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր կրկին հավաքվել են պաշտպանության նախարարության դիմաց՝ որևէ լուր ստանալու ակնկալիքով: Ակցիայի մի քանի մասնակցի ընդունել են գերատեսչությունում, տեղեկացրել, որ ամեն ինչ անում են, և առաջիկայում կոնկրետ տեղեկություն կհաղորդեն: