Տեսակոնֆերանսի ձևաչափով Եվրախորհրդարանում կայացած հերթական նիստի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անդրադարձել է ԵՄ-Թուրքիա հարաբերություններին։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը:
«ԵՄ-Թուրքիա հարաբերություններում չենք կարողացել ապահովել ցանկալի առաջընթաց»,- հայտարարել է Անգելա Մերկելը։
Կանցլերը նշել է, որ դեկտեմբերին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի օրակարգում է լինելու նաև Թուրքիայի հարցը։