Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հավակնում է ճանաչվել «Ռոմայի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Իտալական թիմն իր պաշտոնական կայքում սկսել է քվեարկություն՝ ամսվա լավագույնին ընտրելու համար: Հավակնորդները չորսն են՝ Մխիթարյան, Պեդրո, Իբանեզ, Սպինացոլա: Քվեարկությունը նախատեսված է մինչև դեկտեմբերի 3-ը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում նոյեմբերին մասնակցել 6 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ: