Ռուս խաղաղապահների աջակցությամբ վերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 846 փախստական՝ ընդհանուր թիվը հասցնելով 26 հազարի: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանի տարածքից մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 846 մարդ: Նախկին բնակավայր է վերադարձել ավելի քան 26 հազար փախստական»,- ասել է նա: