Գերիների փոխանակման հարցում Ադրբեջանը հանդես է եկել հօգուտ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի: Այս մասին հայտնել է գերիների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովը՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Բոլոր գերիների և պատանդների փոխանակման գործընթացում Ադրբեջանի Հանրապետությունը հավատարիմ է «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին»,- ասված է հանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ: