«Մարտի 1»-ի գործով դատական նիստը հետաձգվել է:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ նիստին ներկա են եղել միայն ինքը և պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Ալումյանը տեղեկացրեց, որ երեկ դատարանից իրենց հայտնել էին, որ ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը չի ներկայանալու, ուստի նիստն այդ հիմքով հետաձգվելու է:
Պաշտպանն ասաց, որ դեռ ամիսներ առաջ դատարան են ներկայացրել մի շարք միջնորդություններ, որոնք դատարանի կողմից տարբեր պատճառներով դեռ չեն քննվել: Այս պահին, ըստ նրա, պաշտպանական խումբը քննարկում է նաև այլ միջնորդություններ ներկայացնելու հարց:
Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13.00-ին: