Ամերիկյան կենսատեխնոլոգիական Moderna ընկերությունը հայտարարել է, որ նոյեմբերի 30-ին կորոնավիրուսի դեմ mRNA-1273 պատվաստանյութի գործածման վերաբերյալ հայց է ներկայացրել ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչություն (FDA)։ Այս մասին ասվում է ընկերության թվիթերյան էջում։
Ավելի վաղ ընկերությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ պատվաստանյութը փորձարկման երրորդ փուլում ցույց է տվել 94,1% արդյունավետություն։
Նշվում է, որ Moderna ընկերության հայցը կուսումնասիրվի դեկտեմբերի 17-ին: Ընդ որում, կորոնավիրուսի պատվաստանյութի հավանության արժանացնելու ժամկետներ չեն նշվում: Հայտնի է, որ մեկ չափաբաժնի պատվաստումը կարժենա 25-37 դոլար: