Շուրջ 10 հազար գլուխ անասուն է Արցախից տեղափոխվել Հայաստան, որից շուրջ 4500-ը՝ խոշոր եղջերավոր, 5000-ը՝ մանր եղջերավոր անասուններ, 140 խոզ, 60 ձի՝ այսօր ասուլիսի ընթացքում նշեց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
«Հիմա գյուղերում փորձում ենք նաև ճշտումներ անել: Մեր կարծիքով՝ սա այն թիվը չէ, որ պետք է լիներ: Կլինեն կենդանիներ, որոնք բերվել են սարերով, դաշտերով, մեքենայով չեն բերվել, և կարող է մեր աչքից վրիպած լինել: Ավելացված կենդանիներն անընդհատ պատվաստվում են, ջերմաչափվում, նայում ենք կլինիկական նշանները, փորձում ենք թույլ չտալ, որ այդ կենդանիները հիվանդանան»,- ասաց Ավետիսյանը:
Անասնահամաճարակային իրավիճակը Հայաստանում Ավետիսյանը գնահատեց կայուն և վերահսկվող: