Ռուսաստանի ՊՆ տեղեկատվական տեղեկագիր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման մասին (2020 թ. նոյեմբերի 30-ի դրությամբ):
«Խաղաղապահ ուժերի ռուսական զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը դիտարկման 23 կետում:
Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Երեկ Հայաստանի տարածքից ռուսական խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1699 մարդ: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 14-ից ի վեր 25,213 տեղահանված է վերադարձել է նախկին բնակության վայր:
Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում աշխատանքներ են տարվում ուսումնական գործընթացը սկսելու ուղղությամբ: Էլեկտրամատակարարումը միացված է, ջեռուցման համակարգը վերականգնվել է, իրականացվում է երկկողմանի պատուհանների տեղադրումը:
Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Օրվա ընթացքում իրականացվել են Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատան և Զորգե փողոցի ինժեներական հետախուզական ու ականազերծման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, Ղարաբաղում ականազերծման ընթացքում մաքրվել է 29.07 հա տարածք, 9,7 կմ ճանապարհ, 108 բնակելի շենք և 3 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել է 968 պայթուցիկ առարկա: Օրվա ընթացքում վերանորոգվել է Էլեկտրահաղորդման երեք աշտարակ, 1200 մ գազատար, 1600 մ կապի գծեր, երկու տրանսֆորմատորային ենթակայան:
Ռուսաստանի Դաշնության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խաղաղապահ ուժերի համաձայնեցմամբ կազմակերպվել է մահացածների մարմինների որոնումն ու փոխանակումը հայկական և ադրբեջանական կողմերի միջև:
Ստեփանակերտում տեղակայվել է հատուկ նշանակության բժշկական ջոկատ: Սկսել են աշխատել վիրաբուժական, վերակենդանացման, ընդունման և ստացիոնար բաժանմունքները: Ջոկատը նախատեսում է օգնություն տրամադրել ինչպես ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին:
Ռուսական զորամիավորման բոլոր գործողություններն իրականացվում են պահպանելով կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող միջոցառումները:
Ռուս զինծառայողների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար կազմակերպվել է շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ»,- ասված է տեղեկագրում: