Ռուսաստանի դեսպանատնից հետո մի խումբ մտավորականներ այսօր էլ Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով շարժվել են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն:
Ադրբեջանական կողմում գտնվող հայ ռազմագերիների, զոհվածների մարմինների և քաղաքացիական անձանց վերադարձի պահանջով նամակ են հանձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Ֆրանսիայի դեսպանություն:
Գերության մեջ հայտնված և անհետ կորած զինծառայողների հարցերը բարձրաձայնելու նպատակով ակցիայի մասնակիցները իրենց պահանջագիրը կներկայացնեն նախ միջնորդ երկրներին: Ակցիաները դեռ շարունակելու են: