Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Մաշտոցի պողոտայում անհնազանդության ակցիա են իրականացրել ՀՅԴ ու մի խումբ այլ երիտասարդներ:
Ցուցարարները նաև փակել են Մաշտոցի պողոտան, ինչից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի որոշ մասնակիցների: Մնացածները քայլերթով շարժվել են դեպի Աբովյան փողոց և Հանրապետության հրապարակ: