Արգենտինայի իշխանությունները հետաքննություն են սկսել բժիշկ Լեոպոլդո Լուկեի նկատմամբ, որը բուժում էր վերջերս մահացած ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային՝ տեղեկացնում է BBC-ն:
Դատախազությունը ստուգում է վարկածը, որ ֆուտբոլիստի մահը կարող էր բժշկական անփութության հետևանք լինել: Արգենտինական Todo Noticias հեռուստաալիքը հայտնում է, որ բժշկին արդեն ներկայացվել է ոչ կանխամտածված սպանության մեղադրանք, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:
Բժիշիկ Լուկեն մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում, արցունքներն աչքերին, ասել է, որ արել է հնարավոր ամեն ինչ Մարադոնայի կյանքը փրկելու համար: Արգենտինայի դատախազությունը խուզարկություն է կատարել Լուկեի տանը և մասնավոր կլինիկայում՝ փորձելով ապացույցներ հավաքել գործի համար և պարզել՝ արդյոք բժշիկն անփութություն թույլ չի՞ տվել: