ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը մամուլի ծառայության բոլոր ղեկավար պաշտոններում նշանակել է կանանց, որոնց մեջ կան հայտնի դեմքեր: Սա նման առաջին դեպքն է երկրի պատմության մեջ:
Թիմը կգլխավորի Քիթ Բեդինգֆիլդը, որը ղեկավարում էր Բայդենի նախընտրական շտաբի հասարակայնության հետ կապերի բաժինը՝ հայտնում է BBC-ն:
Սպիտակ տան մամուլի քարտուղար կդառնա Ջեն Փսակին, որը Պետդեպարտամենտը ներկայացնում էր Բարաք Օբամայի վարչակազմում:
Փոխնախագահ Քամալա Հարիսի հասարակայնության հետ կապերի բաժինը նույնպես կանայք կղեկավարեն՝ Սայմոն Սանդերս և Էշլի Էթյեն:
Ի տարբերություն կաբինետի պաշտոնների՝ մամուլի գրասենյակը Սենատի հաստատում չի պահանջում:
Ըստ մեկ այլ տեղեկության՝ Բայդենը մի քանի շաբաթ քայլելու է հատուկ օրթոպեդիկ կոշիկով, շան հետ խաղալու ժամանակ նա վնասել է ոտնաթաթի ոսկորները: