Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքական հանձնաժողովի խոսնակը հայտարարել է, որ «պատժամիջոցների վերացման ռազմավարական քայլերի նախագծի համաձայն՝ առաջիկա երկու ամիսների ընթացքում Իրանը դուրս կգա Լրացուցիչ արձանագրության կամավոր կիրառումից, եթե եվրոպական կողմերը չկատարեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտավորությունները»: Այս մասին տեղեկացնում է Parstoday-ը:
Կիրակի գիշեր, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հանձնաժողովի արտահերթ նիստում պատժամիջոցները հանելու ռազմավարական քայլերի նախագծի հաստատմանը, «Աբոլֆազլ Ամուին» հավելել է.«Հանդիպմանը, այս ծրագրի 9 հոդված և դրա ընդհանրությունները հաստատվել են Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամների կողմից»:
Նշելով որ ծրագրի 1-ին հոդվածի համաձայն՝ տարեկան 120 կգ ուրան 20% հարստացումով կարտադրվի և կպահպանվի Իրանում՝ Ամուին հավելել է. «Վավերացված նախագծի 6-րդ հոդվածի համաձայն՝ «4+1» երկրների կողմից իրենց պարտավորությունների չկատարման և համաձայն ՀԳՀԾ-ի Իրանի բանկային հարաբերությունների չկարգավորման, արտահանման խոչընդոտները չվերանալու ու նաև իրանական նավթի վաճառքի արգելքները չվերանալու դեպքում, այս օրենքի ընդունումից 2 ամիս անց, Իրանի կառավարոությունը պարտավոր է կասեցնել լրացուցիչ արձանագրության իրականացումը: