ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում կառավարության ներկայացրած երկու հարց էր՝ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին:
Երկու նախաձեռնությունների հեղինակների առաջարկով ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա հարցերի քննարկումը հետաձգվեց երկամսյա ժամկետով: