«Կարո՞ղ է արդյոք Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարը հույս ներշնչել մշակութային վտանգված ժառանգության պահպանման առումով»: Նման հարց է հնչեցնում «Նյու Յորք Թայմս»-ի հոդվածագիրը և շարունակում.
«9-րդ դարում, իր ստեղծման պահից ի վեր, Դադիվանքի վանական համալիրը դիմացել է սելջուկների, մոնղոլների արշավանքներին, պարսկական տիրապետությանը, խորհրդային իշխանությանը և, վերջապես՝ այս տարվա աշնանը տեղի ունեցած դաժան պատերազմին: Այժմ այդ հրաշագեղ համալիրը բախվում է շատ ավելի մեծ մի վտանգի՝ վտանգավոր խաղաղությանը:
Վիճելի տարածք հանդիսացող Լեռնային Ղարաբաղում գտնվող Դադիվանքը մեկն է այն բազմաթիվ հայկական եկեղեցիներից ու հուշարձաններից, որոնք հայտնվել են գլխավորապես մուսուլմաններով բնակեցված Ադրբեջանի վերահսկողության տակ՝ հրադադարի շուրջ այս ամիս ավելի վաղ ձեռք բերված համաձայնությանը համապատասխան:
Չնայած հանգամանքին, որ այս պահին արյունահեղությունը դադարել է, վաղ քրիստոնեական շրջանի հայկական բազմաթիվ կոթողների հանձնումը երդվյալ թշնամու վերահսկողությանը շատ հայեր մեծապես վտանգավոր են համարում»: